Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2013

Ինչպես արտահայտել հույզերը

Ինչպես արտահայտել հույզերը

Մարդկանց հաճախ թվում է, թե այս կամ այն հույզը «վատն է, անառողջ», կամ արտահայտելու համար ոչ պատշաճ: Հոգեբանությունը հաստատում է, որ բոլոր հույզերը հատուկ են մարդուն, այս կամ այն իրավիճակում յուրաքնաչյուրը կարող է ունենալ այնպիսի հուզական արտահայտություն, որը, մեր կարծիքով, անընդունելի է կամ անառողջ: Իրականում անառողջ կամ իրավիճակին անհամապատասխան կարող է լինել ոչ թե հույզը, այլ նրա արտահայտչաձևը: Հոգեպես առողջ մարդը փնտրում է սեփական հույզերն արտահայտելու առողջ և պատասխանատու ուղիներ:

 

Մարդն այսպես թե այնպես արձագանքում է ստեղծված իրավիճակներին, սակայն դա տարբեր է լինում: Երբևէ մտահոգվե՞լ եք, որ ձեր ընկերոջը վիրավորել եք վարմունքով, ապա պարզել, որ նա վիրավորված չէ: Պատահե՞լ է, որ զայրույթի պահին ուժեղ հարվածով փակել եք դուռը, ապա խոստովանել ինքներդ ձեզ, որ զայրույթն այդքանով սահմանափակվում է: Քանի որ մարդկանց զգացմունքները և ապրումները բարդ են, կարևոր է սովորել, թե ինչպես դրանք ճիշտ արտահայտել: Հույզերն առողջ արտահայտելը երբեմն անհրաժեշտ է ձեռք բերել սեփական փորձի, շրջապատի կամ հոգեբանի հետ շփվելու արդյունքում: Սակայն մինչև հույզի առողջ արտահայտչամիջոցը գտնելը, ավելի կարևոր է այն գիտակցելը, որը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: 

 

Երբեմն մեկ հույզը շփոթում են մեկ այլ հույզի հետ: Խոսքը հատկապես վերաբերում է զայրույթ կոչված հույզին: Մարդ դիմացինին երբեմն կարող է ասել «Ես քեզ ատում եմ» կամ`«Այլևս չեմ ցանկանում քեզ տեսնել», երբ իրականում ընդամենը ցանկանում է ասել.«Ես զայրացած եմ քեզ վրա»: Երբ զայրույթ եք զգում, աշխատեք վարվել այսպես.

 

  • մի պահ կանգ առեք, կարգավորեք շնչառությունը,
  • փորձեք կենտրոնանալ և գիտակցել, թե ինչն է ձեր մեջ զայրույթ արթնացրել,
  • փորձեք գտնել բառեր, որոնք կարտահայտեն ձեր իրական զգացմունքներն այդ պահին,
  • ասեք դիմացինին, թե ինչ եք զգում:

 

Տարաբնույթ հոգեբանական ուսումնասիրություններով պարզվել է, որ խոսքի կամ բառերի միջոցով մարդն արտահայտում է իր զգացմունքների միայն 10-17%-ը: Զգացմունքների մի մասն արտահայտվում է բառերի արտասանման ձևի, ձայնի տոնայնության, իսկ հիմնական մասըª մարմնի զանազան շարժումների կամ, այսպես կոչված` մարմնի լեզվի միջոցով: Ասելիքն արտահայտելու ժամանակ երբեմն բառերը մի բան են ասում, իսկ մարմնի լեզուն և ձայնի տոնը` այլ: Խոսքից բացի, զգացմունքները կարելի է արտահայտել անուղղակի միջոցներով, որոնք ավելի հաճախ կապված են անգիտակցական հոգեկան մակարդակի հետ: 

 

Հույզերի արտահայտման դրական կանոնները

 

Բոլորս սեփական փորձից գիտենք, որ արտահայտվելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց անպայման պետք է իմանալ, որ այն խիստ կարևոր է հոգեկան և ֆիզիկական առողջության համար: Կարելի է սովորել ավելի լավ հասկանալ դիմացինի զգացմունքները և թույլ տալ նրան հասկանալու ձեզ: Հոգեբաններն առանձնացնում են արտահայտվելու երեք նախընտրելի կանոններ:

 

Դրական արտահայտչաձև

 

Ուշադիր եղեք օգտագործվող բառերի նկատմամբ: Խորհուրդ է տրվում նախադասությունները սկսել ես-ով և խուսափել դու կամ դուք-ով սկսելուց: Պատճառն այն է, որ դու-ով սկսված նախադասությունը հոգեբանական ճնշում է ենթադրում: Իսկ երբ խոսում եք ես-ի անունից, որպես կանոն, դիմացինին չի վիրավորում և, հետևաբար, համապատասխան հակազդեցություն չի առաջացնում: «Դու թափթփված ես» ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի ասել.«Ես վատ եմ զգում, երբ թափթփված սենյակ եմ տեսնում»: 

 

Երեխայի հետ շփման ընդհանուր սկզբունքն այն է, որ երբ խոսում եք զգացմունքների մասին, ավելի տեղին կլինի արտահայտել սեփական ապրումները, քան քննադատել երեխայի այս կամ այն արարքը: Օրինակ, գուցե ավելի լավ կներկայացնի ասվածը. երեխան տուն է վերադառնում կեղտոտ հագուստով: Հոգեբանորեն անվնաս ռեակցիան կլինի, եթե ասեք.«Ես չեմ սիրում, երբ երեխաները կեղտոտ հագուստով են լինում»: Վատ տարբերակը.«Չես ամաչում. այս ի՞նչ կեղտոտ տեսք ունես» Կամ` պատանին երաժշտություն է լսում, բայց ձայնը չափազանց բարձր է: Լավագույն ռեակցիան կլինի.«Ինձ շատ է հոգնեցնում բարձր երաժշտությունը», վատ տարբերակներից է`«Չէի սպասում, որ այդքան անհասկացող ես, անջատիր երաժշտությունը»: Այսինքն` ավելի գերադասելի է խոսքը սկսել սեփական ապրումների, խնդիրների մասին, քան քննարկել կամ առավել ևս քննադատել պատանու անձը: 

 

Ասեք դիմացինին, թե ինչ է պատահել, պատմեք ձեր զգացմունքների մասին: Ուշադիր եղեք ձեր խոսակցական լեզվի նկատմամբ, և խոսքերով, և մարմնի լեզվով արտահայտեք այն, ինչ իրականում զգում եք: Երբեմն ինքներս խոսքով արտահայտում ենք մի բան, իսկ մարմնով ցույց ենք տալիս ճիշտ հակառակը: Սա կարող է հակասական անդրադարձ ունենալ դիմացինի կողմից:

 

 Լսեք դիմացինի ասելիքը ևս: Մի փորձեք բղավելով կամ ավելի բարձր տոնով լռեցնել նրան: Փոխարենը ուշադրություն դարձրեք նրա օգտագործած բառերին: Հասկանալ չի նշանակում համաձայնվել, այնպես որ` փորձեք խնդիրը դիտել նաև դիմացինի տեսանկյունից: 

 

Իհարկե, միայն այս կանոններին հետևելը բավարար չէ, որ բոլոր տեսակի հարցերը լուծում ստանան: Արտահայտվելը կարելի է համեմատել երկկողմանի երթևեկության հետ: Եթե դիմացինը հրաժարվում է լսել ձեզ կամ արտահայտել իր զգացմունքները, այստեղ դուք անզոր եք: Այնուամենայնիվ, հոգեբանները գտնում են, որ մարդ իրեն ավելի լավ է զգում, երբ կարողանում է արտահայտել իր զգացմունքները կամ ապրումները: 

 

Զգացմունքներն արտահայտելու անկարողությունը բազմաթիվ դժվարություններ կարող է առաջացնել: Երբ մարդ շփվող չէ և թաքցնում է իր հույզերը, շրջապատողները կարող են մտածել, թե ինչ-որ բան այնպես չէ, և վերջիվերջո, նա կարող է մատնվել միայնության: 

 

Ասված խոսքերն անհրաժեշտ է ամրապնդել արարքներով, գործերով, անգամ դիմախաղով և ժեստերով: Երբ բառերն արտահայտվում են անկեղծ ժպիտով, դիմացինի հոգում ավելի հաճելի հետք են թողնում: 

 

Լինում են դեպքեր, երբ դժվար է սկսել խոսակցությունը: Այն դեպքում, երբ, ասենք, լարված եք կամ ճնշվածություն եք զգում, խորհուրդ է տրվում այդպես էլ ասել.«Ես լարված եմ, չգիտեմ ինչպես սկսել»: Այդ դեպքում զրուցակիցը, որպես կանոն, ավելի աջակցող և ուշադիր կլինի: Բացասական հույզերը նույնպես կարելի է արտահայտել: Երբեմն լռելը նպաստում է, որ մարդ ավելի վիրավորված զգա իրեն: Միշտ չէ, որ դիմացինը գիտի, թե ինչը ձեզ չի բավարարում կամ ձեռնտու չէ: 

 

Խորհուրդ է տրվում փոխհարաբերությունները ճշտել հնարավորինս շուտ, քանի որ չարտահայտած ապրումները, հույզերը, հատկապես միջանձնային հարաբերությունների շրջանակներում, կարող են բարդացնել իրավիճակը: Նկատի ունեցեք, որ ինչքան երկար եք կուտակում ագրեսիան ինքներդ ձեր մեջ, այնքան ավելի ուժգին կարող է լինել հետագա պոռթկումը, որը կարող է պատճառ դառնալ անգամ հարաբերությունների վերջնական սղման: 

  

Հեղինակ. Խաչատուր Գասպարյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...

Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները
Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...

Ուրվագծվում են համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...

Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր

2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...

Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան

Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում
Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները...

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...

Մարդու գենոմ` ուսումնասիրության հեռանկարներ

«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր...

Արդյո՞ք ապագա մայրիկը գիտի իր իրավունքները

«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:

Ն.Ա. Օստրովսկի

Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա...

Ինտելեկտը եվ միկրոտարրերը
Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար
«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...

Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական

Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ

Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...

Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...

Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ

Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...

Ամբուլատոր պայմաններում թոքաբորբերի եվ բրոնխիտների բուժումը մանկաբուժական պրակտիկայում

Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո...

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ